Դեկտեմբերի 20-ին նշվում է մարդկանց Համերաշխության միջազգային օրը: Այդ առիթով տարածած իր ուղերձում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հիշեցրել է, որ այսօր ողջ աշխարհը միավորվել է՝ 2015 թվականից հետո կայուն զարգացման նոր օրակարգ ձևավորելու համար, որպեսզի վերջ տրվի աղքատությանը, հիվանդություններին և ժամանակակից այլ խնդիրներին: «Անդամ պետությունները, ՄԱԿ-ի կառույցները, փորձագետները,...
Հոկտեմբերի 30-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկում է տեղի ունեցել Սիրիայում շարունակաբար վատթարացող հումանիտար իրավիճակի վերաբերյալ: ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի՝ մարդասիրական հարցերով օգնական, Արտակարգ օգնության համակարգողի տեղակալ Գյուն-վա Գանը Անվտանգության խորհրդին զեկուցել է Սիրիայում ծանր հումանիտար իրավիճակի մասին՝ նշելով, որ խորացող հակամարտությունը, անապահովությունը և շտապ հումանիտար աջակցություն ցուցաբերելու հնարավորության պակասը շարունակում են...
Խոշտանգումների և դաժան վերաբերմունքի դեպքերն աշխարհում չեն պակասել, և այսօր, «առավել, քան երբևէ», այդ դեպքերի արդյունավետ կանխարգելման կարիք կա: Հոկտեմբերի 21-ին նման միտք է հայտնել ՄԱԿ-ի Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի հարցերով ենթահանձնաժողովի (SPT) նախագահ Մալքոլմ Էվանսը՝ ՄԱԿ-ի սոցիալական, հումանիտար և մշակութային հարցերով հանձնաժողովին (Երրորդ...
Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայում տեղի է ունեցել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 15 նոր անդամների ընտրությունը 3 տարի ժամկետով՝ սկսած 2015 թ. հունվարի 1-ից: Առաջին փուլով գաղտնի քվեարկության արդյունքում ընտրվել են Ալբանիան, Լատվիան (արևելաեվրոպական երկրների խումբ), Նիդերլանդները, Պորտուգալիան (արևմտաեվրոպական երկրների և Այլ պետությունների խումբ), Գանան, Նիգերիան (աֆրիկյան երկրների խումբ), Բանգլադեշը, Կատարը...
Միավորված ազգերի կազմակերպությունը կոչ է արել Իրաքի կառավարությանը մահապատժի իրականացման մորատորիում սահմանել: Նման դիմումի առիթ է հանդիսացել Իրաքում ՄԱԿ-ի առաքելության և Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի գրասենյակի կողմից համատեղ հրապարակված նոր զեկույցը, որում հաղորդվում է այդ երկրում մահապատիժների թվի շեշտակի աճի մասին՝ քրեական արդարադատության անկատար համակարգի պարագային: Մասնավորապես, զեկույցի հեղինակները...