Համաշխարհային բանկը (ՀԲ) հրապարակել է համաշխարհային տնտեսության վիճակի ամենամյա կանխատեսումը, որի համաձայն՝ 2020 թվականին աճը կկազմի 2,5 %։ «Կանխատեսվում է, որ գլոբալ տնտեսական աճը 2020 թվականին կհասնի 2,5 տոկոսի, քանի որ ներդրումները եւ առեւտուրը աստիճանաբար վերականգնվում են անցյալ տարվա զգալի թուլացումից հետո, բայց աճի...
Օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհրդի տնօրեն Ռիչարդ Դորնբոշին։ Վերջինս ներկայացնում է Հայաստանը ԱՄՀ-ում: Հանդիպման ժամանակ վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է ԱՄՀ հետ շարունակական համագործակցությունը և շահագրգռված է կառուցողական գործընկերության հետագա խորացմամբ:...
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) և Արգենտինայի իշխանությունները համաձայնության են եկել՝ Բուենոս Այրեսին հատկացվող վարկի գումարի չափը բարձրացնելու հարցի շուրջ։ Այս մասին հայտարարել է ԱՄՀ Գործադիր տնօրեն Քրիստին Լագարդը՝ Նյու Յորքում Արգենտինայի տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Նիկոլաս Դուխովնեի հետ համատեղ անցկացրած մամուլի ասուլիսի ժամանակ։ Հիմնադրամի հաղորդած տեղեկությունների համաձայն՝ Արգենտինան  50 մլրդ դոլար գումարի չափով վարկ ստանալու...
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) քարտուղարությունը հայտարարել է, որ ԱՄՀ փորձագետները բանակցություններ են վարում Ուկրաինայի հետ՝ երկրին հերթական վարկ տրամադրելու հարցի շուրջ։ Սեպտեմբերի 13-ին ԱՄՀ մամուլի ծառայության հաղորդած տեղեկությունների համաձայն՝ ընդլայնված վարկային հինգամյա ծրագրի շրջանակներում Ուկրաինային ֆինանսական օգնություն տրամադրելու մասին պայմանավորվածությունը կդադարեցվի նախատեսված ժամկետից շուտ։ Նշենք, որ հինգամյա վարկային ծրագրի գործողության ժամկետը լրանում է 2019 թվականի ապրիլին։ Ծրագրով նախատեսված է 17․5 մլրդ դոլար գումարի...
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հրաժարվել է կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարի համար ֆինանսական օգնություն տրամադրել Վենեսուելայի կառավարությանը։ ԱՄՀ-ն մերժել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարելու համար 5 միլիարդ դոլար վարկի տրամադրման վերաբերյալ խնդրանքը: «Դժբախտաբար, ԱՄՀ-ն չի կարող դիտարկել այդ խնդրանքը: Համաձայնագիրը ԱՄՀ-ի...