Օրեր առաջ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի միջև տեղի ունեցած հանդիպման ժամանակ ԱՄՀ տնօրեն Քրիստին Լագարդը հայտարարել է, որ համաշխարհային տնտեսության զարգացման համար պետք է բարեփոխումներ իրականացնել: ԱՄՀ տնօրենն իր ելույթի ժամանակ  նաև նշել է, որ համաշխարհային տնտեսությունը գտնվում է ֆինանսական փլուզման եզրին: Հիմնական խնդիրը աշխարհի երկրների կուտակած հսկայական պարտքերն են: ԱՄՀ-ում համոզված են, որ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև լարված առևտրային հարաբերությունները նույնպես բացասական ազդեցություն են թողնում համաշխարհային տնտեսության զարգացման վրա: ԱՄՀ փորձագետների կարծիքով՝ շատ երկրների կառավարություններ պարզապես ձախողել են ֆինանսիստների ռիսկային և ոչ մտածված գործողություններից բանկային համակարգը պաշտպանելու համար նախատեսված գրեթե բոլոր բարեփոխումները, ինչն էլ փլուզման հզոր շղթայական ռեակցիա է առաջացրել: Ավելի վաղ, ԱՄՀ-ն զգուշացրել է, որ եթե ֆինանսական համակարգը չբարեփոխվի, ապա փլուզումն անխուսափելի է: ԱՄՀ փորձագետների կազմած զեկույցի համաձայն՝ պետական և մասնավոր հատվածներում համաշխարհային պարտքի ընդհանուր գումարը վերջին տասնամյակում աճել է 60%-ով, այսինքն՝ կազմել է 182 տրիլիոն դոլար: Այնուամենայնիվ, ԱՄՀ-ի կողմից հոկտեմբերին հրապարակված «Համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարները» (World Economic Outlook) զեկույցում Հայաստանի վերաբերյալ կանխատեսումները զգալիորեն բարելավվել են: Ապրիլ ամսվա կանխատեսումների վերանայումից հետո ԱՄՀ-ն Հայաստանում 2018 թվականին սպասում է 6% տնտեսական աճ: Բացի այդ, նոր զեկույցի տվայլների համաձայն՝ 2019 թվականին Հայաստանում սպասվում է ՀՆԱ-ի 4.8% աճ:
Համաշխարհային պարտքի չափը մեկ անձի համար կազմում է ավելի քան 86 հազար դոլար: Այս ցուցանիշը գերազանցել է նախորդ տարիներին գրանցված ցուցանիշները։ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) մատնանշել է գլոբալ աճի հնարավոր ռիսկերը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ պարտքի գումարը գերազանցում է համաշխարհային տնտեսության ծավալները: Հանրային և մասնավոր պարտքի ընդհանուր գումարը կազմում է համաշխարհային ՀՆԱ-ի...
Եվրամիության երկրների կառավարությունները դիտարկում են Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տնօրենի պաշտոնում 3 թեկնածուի: Ըստ ավանդույթի՝ հիմնադրամի ղեկավարի պաշտոնը պետք է զբաղեցնի եվրոպական երկրներից մեկի ներկայացուցիչը: Եվրոպական լրատվամիջոցների տեղեկություններով՝ միասնական թեկնածուի ընտրության ժամանակ քաղաքական գործիչները գնահատում են Եվրախմբի նախկին ղեկավար, Նիդերլանդների ֆինանսների նախկին...
Համաշխարհային բանկը (ՀԲ) հրապարակել է համաշխարհային տնտեսության վիճակի ամենամյա կանխատեսումը, որի համաձայն՝ 2020 թվականին աճը կկազմի 2,5 %։ «Կանխատեսվում է, որ գլոբալ տնտեսական աճը 2020 թվականին կհասնի 2,5 տոկոսի, քանի որ ներդրումները եւ առեւտուրը աստիճանաբար վերականգնվում են անցյալ տարվա զգալի թուլացումից հետո, բայց աճի...
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) 3,4 միլիարդ դոլար կհատկացնի Նիգերիային՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար։ Այդ մասին նշվել է հիմնադրամի հաղորդագրության մեջ: «ԱՄՀ-ն համաձայնել է հրատապ օգնություն տրամադրել և 3,4 միլիարդ դոլարի չափով գումար հատկացնել Նիգերիայի իշխանություններին՝ COVID-19-ի պատճառով առաջացած լուրջ տնտեսական հետևանքների և նավթի գների...