Գերմանիան կողմ է Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) բարեփոխմանը: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ Կիևում ուսանողների հետ կայացած հանդիպման ժամանակ:«Մենք աջակցում ենք ԱՀԿ-ին, սակայն կարծում ենք, որ այն պետք է բարեփոխվի, քանի որ երկար տարիներ է կազմակերպությունը փոփոխությունների չի ենթարկվել», - հայտարարել է Մերկելը: Այնուամենայնիվ, նա նշել է, որ Գերմանիան հետևում է ԱՀԿ կանոններին, սակայն չի ընդունում մաքսային լրացուցիչ միջոցների կիրառումը:
Օգոստոսի 30-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է ԱՄՆ-ի դեմ Իրանի ներկայացրած հայցի քննությունը։ Դատավորները հեռացել են դատական նիստերի դահլիճից՝ Իրանն ընդդեմ ԱՄՆ-ի գործը քննարկելու և մինչև դատավարության ավարտը ժամանակավոր միջոցներ ձեռնարկելու մասին որոշում կայացնելու համար։Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի դեմ Իրանի ներկայացրած հայցըվերաբերում է երկու երկրների միջև 1955 թվականին կնքված «Բարեկամության, Տնտեսական հարաբերությունների...
Մարդկանց բռնությամբ անհետացումն այսօր կարևորագույն խնդիրներից մեկն է դարձել։ Եթե նախկինում այս խնդիրն առկա էր մի քանի տարածաշրջաններում, ապա հիմա այն տարածվել է ամբողջ աշխարհում: Բռնությամբ անհետացումը հաճախ օգտագործվում է որպես համայնքներում ահաբեկչության տարածման ռազմավարություն: Ժամանակին լինելով հիմնականում ռազմական բռնապետությունների հետևանքը՝ բռնությամբ անհետացումը դարձել է համաշխարհային խնդիր: Բռնությամբ անհետացած անձանց միջազգային օրն ընդգծում է այս...
Վերջին 10 ամիսներին կիբեռլրտեսություն իրականացնող համակարգված ընկերության թիրախը ՄԱԿ գործակալությունները, Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը և այլ ՀԿ-ներ են եղել։ Այս մասին հայտնում է AP-ը։ Կիբեռանվտանգության Lookout ընկերության Կալիֆոռնիայի ստորաբաժանումը հայտարարել է, որ բջջային հեռախոսներից և համակարգիչներից գաղտնաբառերը հավաքագրելու համար ֆիշինգ օգտագործող գործառույթը դեռևս ակտիվ է։ Թիրախների թվում են...
Մայիսի 13-ին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրիշը շնորհավորել է Իրաքի ժողովրդին՝ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու առթիվ։ Նա նշել է,  որ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման (ISIS) դեմ տարած ռազմական հաղթանակից հետո այդ ընտրությունները կարող են նոր հաջողություններ բերել երկրին՝ իրաքյան ժողովրդավարական հասարակության ձևավորման համար։ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը ողջունել է իրաքցիների, երկրի իշխանությունների, պետական պաշտոնյաների և անվտանգության ուժերի ջանքերը՝  խաղաղ ընտրություններ անցկացնելու գործում։ Նա բարձր...