Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ ՄԱԿ-ի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կոչ է արել զգույշ լինել ճանապարհային երթևեկության ժամանակ և որոշ օգտակար խորհուրդներ է տվել․ Օգտագործել անվտանգության ամրագոտիները Եթե դուք վթարի ենթարկվեք, ապա անվտանգության գոտին կարող է փրկել ձեր կյանքը։ Նրանց համար, ովքեր կրում են անվտանգության ամրագոտի, մահվան հավանականությունը կրճատվում է 60 տոկոսով: Ավելին, ԱՀԿ-ն կոչ է անում ամրագոտի կրել ոչ միայն...
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 1982թ. ընդունած իր բանաձևում սեպտեմբերի 21-ը ճանաչել է Խաղաղության միջազգային օր: Այսպիսով՝ ամեն տարի սեպտեմբերի 21-ին նշվող այս տոնը, ներգրավելով միլիոնավոր մարդկանց, կոչված է մարդկությանը ստիպել ոչ միայն խորհել խաղաղության մասին, այլև հանուն դրա ինչ-որ բան անել: ՄԱԿ-ը Խաղաղության միջազգային օրն օգտագործում...
Հուլիսի 19-ին Արդարադատության միջազգային դատարանը որոշում է կայացրել, որի համաձայն՝ մինչև 2019 թվականի հունվարի 18-ը Ռուսաստանը պարտավոր է զեկույց ներկայացնել՝ ղրիմ-թաթարական Մեջլիսի գործունեության արգելքը վերացնելու համար իր կողմից իրականացված հստակ գործողությունների վերաբերյալ։  2017 թվականի ապրիլի 19-ին Միջազգային դատարանը կարգադրել է Ռուսաստանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Ղրիմի Մեջլիսի գործունեությունը վերսկսելու համար։ Մասնավորապես՝ Միջազգային դատարանը հրամայել է վերացնել Ղրիմի թաթարների նկատմամբ Ռուսաստանի կողմից...
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է, որ Վաշինգտոնը դադարեցնում է վճարումները Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) բյուջե։ Նա նշել է, որ այդ որոշումը կայացվել է, քանի որ ԱՀԿ-ն «չի կարողացել կատարել իր առաջնային պարտավորությունը և պետք է պատասխանատվությու կրի»: Թրամփի...
ՄԱԿ–ի Գլխավոր վեհաժողովի հանձնաժողովի նիստում քննարկվել է Ղրիմում մարդու իրավունքների հարցը։ Հայաստանն ու ավելի քան 20 երկիր դեմ են քվեարկել ՄԱԿ–ի`Ղրիմի վերաբերյալ բանաձևին։ Գլխավոր վեհաժողովի հանձնաժողովի նիստում, որը կայացել է Նյու Յորքում, քննարկվել է «Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում և Սևաստոպոլ քաղաքում (Ուկրաինա) մարդու իրավունքների հետ...