Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը օգոստոսի 11-ին այց է կատարել Արդարադատության միջազգային դատարան: Այցելությունն սկսվել է Անվտանգության խորհրդի և Միջազգային դատարանի նախագահների անձնական հանդիպումով: Հանդիպման ժամանակ քննարկվել են բազմաթիվ ընթացիկ հարցեր, որոնք վերաբերում էին Միջազգային դատարանի կարևորությունը, դատարանի դերին, Անվտանգության խորհրդի հետ վերջինիս կապին, և կողմերի համար ընդհանուր նշանակություն ունեցող...
ԱՄՆ-ի կողմից կիրառվող պատժամիջոցները բացասական են ազդում միջազգային առևտրի ոլորտի վրա և դանդաղ գործողության ռումբ են հանդիսանում՝ ԱՀԿ ռեժիմի ներքո: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Նրա խոսքերով՝ Վաշինգտոնը պատժամիջոցներ է կիրառում Ռուսաստանի և Իրանի նկատմամբ, ինչպես նաև՝ մաքսատուրքեր է սահմանում Եվրամիության և Չինաստանի համար` Կոնգրեսում ընտրություններին առնչվող և ներքին քաղաքական այլ խնդիրներ լուծելու համար:
«Թվում է, թե որքան շատ է թեժանում ԱՄՆ-ում քաղաքական պայքարը, այնքան ԱՄՆ-ն ավելի կատաղի քաղաքականություն է...
Ընթացիկ տարվա հուլիս ամսվանից մինչև սեպտեմբեր ամիսը ՄԱԿ-ը ստացել է 64 բողոք՝ ՄԱԿ-ի գործակալություններում սեռական շահագործման և բռնության դեպքերի վերաբերյալ, որոնց արդյունքում, ենթադրաբար, տուժել է 77 անձ: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարրիկը:ՄԱԿ ներկայացված 64 գործից 6-ում մեղադրվում են խաղաղապահները, 33 գործ վերաբերում է ՄԱԿ-ի գործակալություններին և համակարգի աշխատակիցներին և 25 գործ` ՄԱԿ-ի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնք զբաղվում են ՄԱԿ-ի ծրագրերի իրականացմամբ: Վերոգրյալ դեպքերից 30 միջադեպ տեղի է ունեցել այս...
1992 թվականի մարտի 2-ին Հայաստանը դարձել է ՄԱԿ-ի անդամ։ Այս մասին գրառում է կատարվել ՀՀ նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջում։ Նշենք, որ այդ ժամանակ Հայաստանի ԱԳ նախարարն է եղել Րաֆֆի Հովհաննիսյանը: Վերջինս, ըստ էության, ՀՀ առաջին արտգործնախարարն է հանդիսացել: 1992 թվականի դեկտեմբերին Երևանում հիմնվել է ՄԱԿ-ի գրասենյակը: Այդ...
Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից վարկեր ստանալու ժամանակ պետությունները պետք է ձեռնարկեն բոլոր միջոցները, որպեսզի պետությանը հատկացված միջոցներն օգտագործվեն ժողովրդի օգտին և բարեփոխումների իրականացման համար։ Հարկավոր է կանխել միջազգային կազմակերպությունների կողմից հատկացված միջոցների շահագործումը կոռումպացված պաշտոնյաների կողմից և այդ միջոցներով օֆշորային բիզնեսի ֆինանսավորումը: Ի վերջո, պետք է հիշել, որ պետության պարտքերը վճարվում են պետական բյուջեից:
Հաջորդ շաբաթ ՄԱԿ-ի փորձագետը վերլուծություն կներկայացնի, թե ինչպես...