Չինաստանի առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունը հայտարարել է, որ Չինաստանը ԱՄՆ-ի դեմ Առևտրի համաշխարհային կազմակերպությունում (ԱՀԿ) քննություն Է նախաձեռնել՝ 200 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ չինական արտադրանքի ապրանքների ներմուծման համար նոր մաքսատուրքեր սահմանելու ԱՄՆ-ի կայացրած որոշման պատճառով: Ավելի վաղ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այս տարվա սեպտեմբերի 24-ից Չինաստանից ներմուծվող 200 մլրդ դոլար արժողությամբ ապրանքների համար նոր 10-տոկոսանոց մաքսատուրքեր կկիրառվեն։ Մաքսատուրքերը մինչև  տարեվերջ կպահպանվեն...
Առևտրի գծով Եվրոպական Միության (ԵՄ) հանձնակատար Սեսիլիա Մալմստրեմը հայտարարել է, որ Առևտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խորը ճգնաժամ է ապրում և կոչ է արել բարեփոխել այն։  «ԱՀԿ համակարգը խորը ճգնաժամ է ապրում։ Աշխարհը փոխվել է, իսկ ԱՀԿ-ն` ոչ»,- հայտարարել է առևտրի գծով ԵՄ հանձնակատարը սեպտեմբերի 18-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Մալմստրեմի խոսքերով՝ ԱՀԿ-ն չի կարողացել հարմարվել արագ փոփոխվող համաշխարհային տնտեսությանը։...
Այս տարվա սեպտեմբերի 18-ին տեղի է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի բացումը։ ՄԱԿ-ի 73-րդ Գլխավոր վեհաժողովի նախագահը՝ Էկվադորի արտաքին գործերի նախարար Մարիա Ֆերնանդա Էսպինոսան, նստաշրջանի բացման արարողության ժամանակ հանդես է եկել ելույթով և խոստացել է, որ գալիք տարին աշխատանքային արդյունավետ տարի է լինելու: ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրիշն իր հերթին հիշեցրել է ՄԱԿ-ի...
G20-ի անդամ երկրների առևտրի նախարարներին առաջին անգամ հաջողվել է հասնել կոնսենսուսի՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) բարեփոխելու անհրաժեշտության հարցի շուրջ։ Այս մասին հայտարարել է Չինաստանում Արգենտինայի դեսպան Դիեգո Ռամիրո Գելարը՝ արդյունաբերական համագործակցության հարցերը քննարկելու համար կազմակերպված միջազգային համաժողովին իր ելույթի ժամանակ: Նա հայտարարել է, որ Մար դել Պլատա քաղաքում կայացած հանդիպումից հետո G20-ի...
Համաձայն  ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ), ՄԱԿ-ի բնակչության բաժնի և Համաշխարհային բանկի կողմից հրապարակած նոր՝ մահացությունների մակարդակի մասին զեկույցի, 2017 թ.-ին 15 տարին չլրացած 6.3 միլիոն երեխա է մահացել կամ յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ՝ 1 երեխա հիմնականում կանխարգելելի պատճառներից:Այս մահերի մեծամասնությունը, այն է՝ 5.4 միլիոն, տեղի են ունենում կյանքի առաջին...