Լյուքսեմբուրգում Եվրամիության արդարադատության դատարանը Լեհաստանին պարտավորեցրել է որպես տուգանք օրական մեկ միլիոն եվրո վճարել Եվրահանձնաժողովին՝ դատավորների կարգապահական պալատի գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ դատարանի որոշումը չկատարելու համար:
Դատարանը հուլիսին որոշել է, որ Լեհաստանի կարգապահական պալատը չի երաշխավորում դատական անաչառություն և կարգադրել է կասեցնել դրա գործունեությունը։ Դատարանի...
Իրանը մտադիր է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ամերիկացի զինվորականների դեմ հայց ներկայացնել Միջազգային դատարան՝ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար: Այս մասին հայտարարել է Իրանի արդարադատության նախարարության ներկայացուցիչ Ղոլամհոսեյն Էսմայիլին:
«Որեւէ կասկած չկա, որ ամերիկացի զինվորականներն ահաբեկչական գործողություն են իրականացրել՝ սպանելով Սոլեյմանիին և Իրաքի...
2016 թվականին Ուկրաինան բողոք է ներկայացրել Ռուսաստանի դեմ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ Ռուսաստանի Դաշնության կողմից անեքսիայի ենթարկված Ղրիմում թաթար ժողովրդի իրավունքները խախտելու և Ղրիմի թաթարների Մեջլիսի գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ։Այս տարվա հուլիսի 19-ին Միջազգային դատարանը որոշում է կայացրել, որի համաձայն՝ մինչև 2019 թվականի հունվարի 18-ը Ռուսաստանը պարտավոր է զեկույց ներկայացնել՝ ղրիմ-թաթարական Մեջլիսի գործունեության արգելքը վերացնելու...
2016 թվականին Հնդկաստանը հայց է ներկայացրել Պակիստանի դեմ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան: Հայցը վերաբերում է Հնդկաստանի քաղաքացի Կուլբուշան Սադհիր Ջադհավին լրտեսության մեղադրանքով մահապատժի ենթարկելու մասին Պակիստանի իշխանությունների կայացրած որոշմանը։ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության համաձայն՝ Հնդկաստանն ընդդեմ Պակիստանի (Ջադհավի գործով) հայցի քննությունը տեղի կունենա 2019 թվականի փետրվարի...
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է դուրս գալ Միջազգային դատարանում Դիվանագիտական կապերի մասին Վիեննայի կոնվենցիայի՝ վեճերի պարտադիր կարգավորման մասին ֆակուլտատիվ արձանագրությունից: Արձանագրությունը սահմանում է, որ այն վավերացրած երկրները պարտավորվում են ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում կարգավորել Վիեննայի կոնվենցիայի իրականացման հետ կապված վեճերը։
Ավելի վաղ,...