Վճռաբեկ դատարանի քրեական պալատը 2021 թվականի հունվարի 27-ի որոշմամբ՝ Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի` 2012 թվականի հոկտեմբերի 2-ի վճռի կատարման շրջանակներում, կարևորելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ համագործակցության ամրապնդման նպատակով երկխոսությունը, խորհրդատվական կարծիք ստանալու վերաբերյալ դիմում էր ներկայացրել միջազգային դատարան։ Հղում կատարելով մի կողմից՝ խոշտանգման...
Իրավական տարբեր մակարդակներում ճանաչվում և պաշտպանվում են գրականության, գիտության և արվեստի բնագավառներում հեղինակի ստեղծագործական աշխատանքի յուրօրինակ արդյունքի` ստեղծագործության հետ կապված վերջինիս իրավունքները, որոնք հավաքական կերպով անվանվում են հեղինակային իրավունք։ Միևնույն ժամանակ անհրաժեշտ է հասկանալ, որ հեղինակային իրավունքը բացարձակ և անսահման չէ։ Կոչված լինելով պաշտպանել հեղինակների իրավունքները` հեղինակային...
ՀՔրեական արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները հետապնդում են երկու հիմական նպատակ՝ ենթադրյալ հանցագործությունների արդյունավետ քննության ապահովում և անձի իրավունքների ու ազատությունների լիարժեք պաշտպանության երաշխավորում: Ներկայումս արդարադատության մատչելիության և արդյունավետության հիմնախնդիրները առավել արդիականներից են` Հայաստանի Հանրապետությունում իրականացվող դատաիրավական բարեփոխումների համատեքստում: Ազգային օրենսդրություններում արդյունավետ կառուցակարգեր ներդնելու տարածված...
Ցանկացած ոլորտում ցանկացած նպատակին հասնելու, կենսունակ ծրագրեր մշակելու և դրանցով սոցիալ-հասարակական կյանքում փոփոխություններ առաջարկելու համար առաջին հերթին անհրաժեշտ է վերհանել ոլորտում առկա խնդիրները, հասկանալ դրանք առաջացնող պայմանները և պատճառները:  Հարկ է նշել, որ ներկայումս ՀՀ-ում իրավական մշակույթի և իրավագիտակցության մակարդակը ֆինանսական հարաբերություններում հեռու է կատարյալը համարվելուց: Սպառողների իրավագիտակցությունը, իրավական...
Հանցավորության կանխարգելման, հանցավոր ոտնձգություններից մարդու կյանքի ու առողջության, մարդու և քաղաքացու այլ իրավունքների ու ազատությունների, սեփականության, հասարակական կարգի և հասարակական անվտանգության, շրջակա միջավայրի և ՀՀ սահմանադրական կարգի պաշտպանության ապահովման գործում առանձնահատուկ նշանակություն է տրվում մեր պետության կողմից իրականացվող հանցավորության դեմ պայքարի քաղաքականությանը, որի բաղկացուցիչ մասն են կազմում քրեական պատիժների արդյունավետ իրականացումը, պատժի ենթարկված...