Հունվարի 14-ին մեկնարկել է ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքը:
Նորընտիր խորհրդարանի անդրանիկ նստաշրջանի բացման առթիվ պատգամավորներին շնորհավորանքի եւ ողջույնի խոսք են հղել Ամենայն Հայոց կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն եւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
«ՀՀ ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 33-րդ...
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում, նախորդ 4 տարիների հետ համեմատած, կրկնակիից ավելի աճել են ինչպես արագ արձագանքման, այնպես էլ ազատությունից զրկման վայրեր իրականացված այցերը։
Մասնավորապես, 2014 թվականին ընդհանուր առմամբ 458 այց է իրականացվել, 2015 թվականին՝ 586, 2016 թվականին՝ 415, 2017 թվականին՝ 614, 2018 թվականին՝ 1134։
2017 թվականից,...
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել համընդհանուրներառական կրթությանն անցման ծրագրերի համակարգման նպատակով ստեղծվածմիջգերատեսչական աշխատանքային խմբի նիստ, որը վարել է ԿԳ նախարարիպաշտոնակատար Արայիկ Հարությունյանը: Աշխատանքային խմբի կազմում ընդգրկված են՝ՀՀ կրթության և գիտության, աշխատանքի և սոցիալական հարցերի, տարածքայինկառավարման և զարգացման, առողջապահության նախարարությունների, ինչպես նաևԵրևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ: Կարևորելով համընդհանուր ներառականկրթության անցումը` Արայիկ Հարությունյանը, մասնավորապես, նշել է. «Մենք պետք էկարողանանք յուրաքանչյուր երեխայի կարիքին համապատասխան կրթություն կազմակերպել՝որպես նպատակ ամրագրելով կրթական ծառայությունների որակի բերալավումը»:Նիստի ընթացքում քննարկվել են Երևան քաղաքի դպրոցների՝ համընդհանուր ներառականկրթության անցման հայեցակարգն ու ծրագիրը: Ըստ սահմանված ժամանակացույցի` 2019 թվականի ընթացքում Երևանում նախատեսվում է անցում կատարել համընդհանուրներառական կրթության: Այդ նպատակով ներկայումս մայրաքաղաքում գործող 11 հատուկդպրոցները վերակազմակերպվելու են ռեսուրս- կենտրոնների և մանկավարժահոգեբանականաջակցման կենտրոնների: Կատարվելու է հատուկ և ընդհանուր հանրակրթական դպրոցներիաշակերտների կրթական կարիքների առաջնային գնահատում և, ըստ երեխայի կրթականկարիքի, ուղղորդում դեպի հանրակրթական դպրոց կամ վերոնշյալ կենտրոններ:Նիստի ընթացքում անդրադարձ է եղել նաև Երևանում նախատեսվող համընդհանուրներառման ժամանակացույցին և դրանից բխող մի շարք խնդիրների:
Դիմումատուն՝ Մարտինես Էկիսը, ազգությամբ լատվիացի է, ծնվել է 1981 թվականին, բնակվում է Լատվիայի Վենտսպիլս նավահանգստային քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ ազատազրկման դատավճիռների կատարման վերաբերյալ Լատվիայի օրենսդրությանը։ Մասնավորապես՝ Դիմումատուն բողոքել է ազատազրկման դատապարտված կանանց նկատմամբ իշխանությունների կողմից խտրական վերաբերմունքի, իր հոր հուղարկավորության արարողությանը մասնակցելու և իրեն կարճաժամկետ մեկնում հատկացնելու համար իր ներկայացրած դիմումը մերժելու որոշման...
ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է, որ Հայաստանը թեկնածություն է առաջադրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և Մարդու իրավունքների խորհրդի անդամության համար:
«Մեր Հանրապետությունը ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի անդամների ընտրություններում թեկնածուներից մեկն է: Դա մեզ համար շատ կարևոր է, և մենք պետք է ակտիվ քայլեր ձեռնարկենք ընտրարշավի ժամանակ»,-նշել է Մնացականյանը։ Նա նաև ընդգծել է, որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում անդամակցությունը Հայաստանի...