Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող Բուրգեր Քինգ ՍՊԸ -ի արագ սննդի կետի խոհանոցում ապրիլի 2-ին տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, այն է՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող...
Պայթյունից տուժածների վիճակն արդեն կայուն է, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ով քիչ առաջ ժամանել էր Գրիգոր Լուսավորիչ ԲԿ.  «Բարեբախտաբար, երեխաների վիճակը միջին ծանրության է։ Միայն մի երեխայի վիճակն էր ծանր։ Վիրահատությունը կավարտվի, նրան կբերեն պալատ։ Նա բավականին մեծ վնասվածք է ստացել ազդրի վերին հատվածում....
Ապրիլի 2-ին, ժամը 20:44-ին   Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տեղի է ունեցել պայթյուն: ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերն ու հոգեբանական խորհրդատվության գծով ՀԱԲ հրահանգիչը: Պարզվել է, որ Հյուսիսային...
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործերով ձերբակալվել են Շիրակի մարզի Իսահակյան և Մեղրաշատ համայնքների նախկին ղեկավարները՝ գյուղացիներին աշնանացան ցորենի բաշխման գործընթացում չարաշահումներ թույլ տալու և յուրացումներ կատարելու կասկածանքով։  2018թ. մարտի 27-ին ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության վարույթ է ընդունվել Իսահակյան և Մեղրաշատ համայնքներում պաշտոնատար անձանց...
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործերով ձերբակալվել են Լոռու մարզի Ձյունաշող և Միխայլովկա համայնքների ղեկավարները՝ պաշտոնեական կեղծիքներ, յուրացումներ կատարելու կասկածանքով։ 2018թ. մարտի 23-ին ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության վարույթ է ընդունվել Ձյունաշող և Միխայլովկա համայնքներում պաշտոնատար անձանց կողմից կատարված չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի...