ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը սկսել է  Իրանի Կենտրոնական բանկի ակտիվների սառեցման վերաբերյալ ԱՄՆ-ի դեմ Իրանի ներկայացրած հայցի քննությունը: Գործի շրջանակներում Իրանը նաև հայց է ներկայացրել՝ արտասահմանյան հաշիվներում իրանական ակտիվների բռնագրավված գումարը 2 մլրդ դոլար գումարի չափով փոխհատուցելու պահանջի մասին: Իրանը բողոք է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան՝ հիմք ընդունելով 1955...
Պակիստանը առավելագույն հնարավոր պատասխան կտա վիճելի Քաշմիրում Հնդկաստանի գործողություններին, և միջազգային հանրությունը պատասխանատվություն կկրի ցանկացած «աղետալի» հետևանքի համար: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Իմրամ Խանը։ «Ես աշխարհին հայտնել եմ, որ Պակիստանը չի ցանկանում պատերազմ, բայց միաժամանակ չի կարող իր անվտանգության և ամբողջականության հետ կապված խնդիրներից...
Այս տարվա հոկտեմբերի 3-ին Հաագայի Խաղաղության պալատում կայացած բաց նիստի ժամանակ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հրապարակել է ԱՄՆ-ի դեմ Իրանի ներկայացրած հայցի վերաբերյալ կայացրած որոշումը։ Հայցը վերաբերում է Իրանի և ԱՄՆ-ի միջև 1955 թվականին կնքված «Բարեկամության, տնտեսական հարաբերությունների և հյուպատոսական իրավունքների մասին պայմանագիրը» խախտելուն, ինչպես նաև՝ Իրանի միջուկային ծրագրի...
Այս տարվա հոկտեմբերի 3-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը մասնակիորեն բավարարել է ԱՄՆ-ի դեմ Իրանի ներկայացրած հայցը։ Այն վերաբերում է Իրանի միջուկային ծրագրի համաձայնագիրը դադարեցնելու և Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցներ սահմանելու մասին ԱՄՆ-ի կայացրած որոշմանը։ Դատարանը վճռել է, որ ԱՄՆ-ն պարտավոր է դադարեցնել ընթացիկ տարվա մայիսի 8-ին Իրանի նկատմամբ սահմանված...
Այս տարվա սեպտեմբերի 3-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը սկսել է Միացյալ Թագավորության դեմ Մավրիկիոսի ներկայացրած հայցի քննությունը։  Մավրիկիոսը հայց է ներկայացրել Միջազգային դատարան՝ Հնդկական օվկիանոսում գտնվող Չագոս արշիպելագը բրիտանական իշխանություններից վերադարձնելու պահանջի վերաբերյալ։ Միջազգային դատարանում Մավրիկիոսն ընդդեմ Մեծ Բրիտանիայի գործով դատավարությանը Մավրիկիոսի շահերը կպաշտպանի նաև Կիպրոսի Գլխավոր դատախազը։ Նշենք, որ Չագոս արշիպելագը գտնվում է Հնդկական օվկիանոսում։ 1966 թվականից մինչև 1973 թվականը Չագոսի մշտական բնակիչները...