3-12 տարվա ազատազրկում՝ կեղծ փողեր պատրաստելու, պահելու կամ իրացնելու համար

Համաձայն ՀՀ քրական օրենսգրքի՝ կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելու, պահելու կամ իրացնելու համար նախատեսվում է պատիժ:

Քրեական օրենսգրիքի 202-րդ հոդվածը սահմանում է ազատազրկում՝ երեքից յոթ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

  1. Նույն արարքը, որը կատարվել է՝ 1) խոշոր չափերով, 2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
  2. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝ 1) կազմակերպված խմբի կողմից, 2) առանձնապես խոշոր չափերով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասներկու տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Սույն հոդվածում խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը), իսկ առանձնապես խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը):