Ֆաթիմե Ֆալուդին ընդդեմ Հունգարիայի

Դիմումատուն՝ Կատալին Ֆաթիմե Ֆալուդին, ազգությամբ հունգարացի է, ապրում է Բուդապեշտում։

     Դիմումատուն դատական գործ է հարուցել թերթի դեմ՝ հեղինակությանը հասցրած վնասի դիմաց փոխհատուցում ստանալու համար, քանի որ տպագրված հոդվածի վերնագրի պատճառով բողոքում է, որ Հունգարիայի դատարանները մերժել են իր հայցը։

     2008 թվականին թերթը հրապարակել է հոդված Դիմումատուի մասին, որը Հունգարիայում հայտնի բանաստեղծ Գեորգի Ֆալուդիի այրին է։ Դիմումատուն դատական գործ է հարուցել թերթում տպագրված վերնագրի պատճառով ․ «Ֆալուդիի հիշատակի ոտնահարում։ Այրին անում է ամեն ինչ ուշադրության կենտրոնում լինելու համար»։ Վերաքննիչ դատարանը մերժել է Դիմումատուի հայցը 2011 թվականին՝ գտնելով, որ վերնագրում նշված միտքը արժեքավոր դատողություն է և ոչ թե փաստի արձանագրում։ Դիմումատուն բողոք է ներկայացրել՝ հիմք ընդունելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածը (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք)։

     Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրում է, որ ներպետական դատարանները կարողացել են արդարացիորեն հավասարակշռել լրագրողի ազատ արտահայտվելու իրավունքը և Դիմումատուի՝ համաձայն 8-րդ հոդվածի անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը։

Մասնավորապես, վերնագրի հրապարակումից հետո այն հնարավոր բացասական հետևանքները, որը կարող էր կրել Դիմումատուն, այնքան լուրջ չեն, որպեսզի հաստատվի 10-րդի հոդվածի (ազատ արտահայտվելու իրավունք) խախտումը։

Այսպիսով, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը չի արձանագրել Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում։