Փաշինյանն ու աջակիցներն ավտոերթով շարժվեցին Գյումրի

Քիչ առաջ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր աջակիցների հետ Աշտարակի խճուղու սկզբնամասից ավտոերթով շարժվեց Գյումրի քաղաք: Ավտոերթին իրենց մեքենաներով միացել էին նաև բազմաթիվ քաղաքացիներ:

Նշենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում հայտարարել էր, որ այսօր՝ ապրիլի 27-ին հանրահավաք տեղի կունենա Գյումրի քաղաքում, իսկ ապրիլի 28-ին Վանաձորում:

Երևանում այսօր խաղաղ անհնազանդության ակցիաներ տեղի չեն ունեցել: Փաշինյանը հորդորել է բոլորին հանգստանալ և ուժերը վերականգնել, որպեսզի ապրիլի 29-ից գործողությունները Երևանում ու ողջ հանրապետությունում վերսկսվեն ամբողջ ծավալով: