Վրաերթ Վ. Սարգսյան փողոցում՝ քաղաքացին մահացել է

Մարտի 10-ին, ժամը 21:04-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Վ. Սարգսյան փողոցում գտնվող Կենտրոնական բանկի մոտակայքում տեղի է ունեցել վրաերթ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, որն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձվել է:

Պարզվել է, որ անձը չպարզված քաղաքացին «Mercedes G530» մակնիշի  99 DO 999 պետհամարանիշով ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 1943 թ. ծնված Մ. Գ.-ին, ինչի հետևանքով վերջինս հայտնվել է ճամփեզրին կայանած «Toyota Camrey» մակնիշի 760617 HC պետհամարանիշով ավտոմեքենայի տակ:

Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը շտապօգնության բրիգադն արձանագրել է քաղաքացու մահը:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և քաղաքացու դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: