Վլադիմիր Պուտինը Կեմերովոյի բնակիչներին խոստացել է պատժել հրդեհի բոլոր մեղավորներին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հանդիպել է Կեմերովոյի բնակիչների հետ և նրանց խոստացել, որ հրդեհի համար բոլոր մեղավորները կպատժվեն. «Անգամ չկասկածեք, որ բոլոր մեղավորները պատժվելու են»,- ասել է նա: Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ-ից:

Պուտինը նաև հորդորել է բնակիչներին կասկածի տակ չառնել զոհերի թվի վերաբերյալ պաշտոնական տեղեկությունները, և չհավատալ համացանցում տարածվող չճշտված տեղեկություններն:

Նշենք, որ այսօր առավոտյան Կեմերովոյի բնակիչները հավաքվել են մարզպետարանի շենքի մոտ՝ բողոքի ակցիա իրականացնելու, «Զիմնյայա Վիշնյա» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրեհի պատճառով: Նրանք իշխանություններից պահանջում են ասել ճշմարտությունը զոհերի իրական թվի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ հրդեհը տեղի է ունեցել մարտի 24-ին, որի արդյունքում 64 մարդ է մահացել: