Վթար Մամիկոնյանց և Ն.Տիգրանյան փողոցների խաչմերուկում. ուղևորը մահացել է

Հոկտեմբերի 19-ին, ժամը 00.10-ին, Երևանի Մամիկոնյանց և Ն.Տիգրանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ: 

«Մերսեդես»-ի վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ ժամը 1.20-ին, ուղևորուհին՝ 1952 թ. ծնված Մարիանա Հեքիմյանը, վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է:

 Կատարվում է քննություն: