Վարչապետի նոր որոշումը

Վարչապետ Կարեն Կարապետյանը որոշում է ստորագրել ըստ որի՝ Հայկարամ Մխիթարյանին Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին: Որոշման մեջ մասնավորապես ասվում է.

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Հայկարամ Մխիթարյանին ազատել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։