Վարչապետի հանձնարարությամբ ստուգումներ կսկսվեն մետաղական հանքերում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացնում է, որ առաջիկայում համապատասխան ըեսչական մարմնին հանձնարաարելու է առաջիկա օրերին ստուգումներ սկսել ՀՀ-ում շահագործվող բոլոր մետաղական հանքերում, քանի որ բազմաթիվ ահազանգեր կան այդ հանքերի գործունեության հետ կապված:

«Բնապահպանական կանոնները, որոնք կարևոր են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, ժողովրդի առողջության և շրջակա միջավայրի պահպանման համար պատշաճ ձևով և պատշաճ մակարդակով չեն պահպանվում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հանձնարարելու եմ ստուգումներ սկսել մետաղական հանքերում։

Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Dienstag, 22. Mai 2018