ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը թույլատրել է անհատ ձեռնարկատեր Սերգեյ Կարապետյանին վերսկսել մսամթերքի կիսապատրաստվածքների արտադությունը: Տնտեսվարողի գործունեությունը կասեցվել էր նոյեմբերի 3-ին՝ Մաքսային միության 034/2013 և 021/2011 տեխնիկական կանոնակարգերի պահանջները խախտելու պատճառով: Վանաձորում գործող արտադրամասում հայտնաբերված խախատումները վերացվել են. սննդամթերքի պատրաստման տարածքը նորոգվել է և գտնվում է պատշաճ վիճակում, առանձնացվել է համապատասխան սենյակ աշխատանքային գործիքների և պարագաների լվացման, ախտահանման և պահպանման համար: Աշխատակիցներն անցել են նախնական բուժզննություն և ստացել սննդի շղթայում աշխատելու թույլտվություն: Անհատ ձեռնարկատեր Սերգեյ Կարապետյանը կատարել է նաև արտադրամասի դեռատիզացիայի պայմանագիր կնքելու պահանջը:
Հետևեք մեզ
Վերջին լուրեր
Ամենաընթերցվածներ
Չօգտագործման հիմքով ապրանքային նշանի նկատմամբ իրավունքների կորուստ
Ինչպես նշվել է մեր կողմից հրապարակված մի շարք իրազեկումներում, ապրանքային
նշանը, լինելով ապրանքների և ծառայությունների անհատականացման միջոց, մտավոր սեփականության
իրավունքի զարգացմանը զուգընթաց մեծ դերակատարություն...
Ակնարկ․ վարչական դատարանի իրավասությունը նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը որոշելիս
«Նորմատիվ իրավական
ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածում նորմատիվ իրավական ակտ հասկացությունը սահմանվում
է որպես Հայաստանի Հանրապետության ժողովրդի, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված
մարմինների կամ պաշտոնատար...
Արհեստական բանականությունը որպես հեղինակային իրավունքի սուբյեկտ
Ինչպես արդեն գիտենք, 21-րդ դարը հայտնի է որպես թվային տեխնոլոգիաների հեղափոխության և զարգացման դարաշրջան և մի շարք ոլորտներում վերջիններս ուղղակիորեն կամ անուղղակիորեն...
Տեղի է ունեցել Մտավոր սեփականության առաջին գլոբալ ֆորումը
2023 թվականի ապրիլի 29-ին տեղի է ունեցել Մտավոր սեփականության առաջին գլոբալ ֆորումը։ Ֆորումի բացմանը խոսքով հանդես են եկել ՀՀ Էկոնոմիկայի նախարարության փոխնախարար...
Միջազգային պայմանագրերը և նրանց տեղը ՀՀ իրավական համակարգում
«Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» Վիեննայի 1969թ. կոնվենցիայի 2-րդ հոդվածի 1-ին մասի ա կետը սահմանում է միջազգային
պայմանագրի հասկացությունը՝ «պայմանագիր» նշանակում է պետությունների միջև...