Սանիտարահիգենիկ պայմանների կոպիտ խախտմում. կասեցվել են մի քանի հացի արտադրամասերի գործունեությունը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության իրականացրած պետական վերահսկողության արդյունքում՝ Գյումրիում կասեցվել է անհատ ձեռնարկատերեր Կարինե Հակոբյանի և Վարդան Ավետիսյանի հացի արտադրամասերի գործունեությունը:

Նշված արտադրամասերում արձանագրվել են սննդամթերքի արտադրությանը ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջների կոպիտ խախտումներ, չփաթեթավորված հացը չի ունեցել տեղեկատվական թերթիկ, նաև՝ աշխատակիցները չեն անցել նախնական և պարբերական բժշկական զննություն և չեն ունեցել սանիտարական գրքույկներ:

Նույնանման խախտումներ են հայտնաբերվել նաև անհատ ձեռնարկատերեր Վահե Զավրադյանին (ք. Երևան) պատկանող արևածաղկի սերմերի բովման արտադրամասում, որի գործունեությունը նույնպես կասեցվել է:
Բոլոր տնտեսվարողներին հանձնարարվել է համապատասխանեցնել արտադրությունները սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգի և «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի պահանջներին:
Խախտումների վերացման համար Ծառայությունը սահմանել է ժամկետ: