Սահմանափակող միջոցառումներն առևտրի ոլորտում կարող են վտանգավոր լինել գլոբալ տնտեսության վերականգնման համար

Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամների կողմից կիրառվող սահմանափակող միջոցառումները և դրանց հետևանքով ստեղծված անորոշությունը կարող է վտանգ առաջացնել համաշխարհային տնտեսության վերականգնման համար: Այս մասին հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Ռոբերտու Ազևեդուն՝ օրեր առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

Ինչպես նշվել է ԱՀԿ պաշտոնական կայքում հրապարակված հաշվետվության մեջ՝ 2017 թվականի հոկտեմբեր ամսից մինչև 2018 թվականի հոկտեմբեր ամիսը ԱՀԿ անդամներն ընդունել են 137 նոր սահմանափակումներ, որոնց ազդեցությունը միջազգային առևտրի վրա կազմել է 588.3 մլրդ դոլար ընդհանուր գումար, որի թիվը 8 անգամ գերազանցել է նախորդ տարի համապատասխան ժամանակահատվածում կազմած գումարի չափը։

Մամուլի ասուլիսի ժամանակ ԱՀԿ ղեկավարը նաև շեշտել է, որ ներկայումս միջազգային առևտուրը կանգնած է համակարգային մարտահրավերների առջև: Նրա խասքերով՝ համաձայնեցված սակագնային քաղաքականության փոխարեն միակողմանի պատժամիջոցների կամ սահմանափակող միջոցների կիրառումը հանգեցնում է գլոբալ առևտրի նկատելի կրճատմանը և համաշխարհային տնտեսության աճի գործընթացի զգալի դանդաղեցմանը: