Սահմանադրական դատարանն ընդունել է մի շարք որոշումներ

constitutioanl-courtՀՀ սահմանադրական դատարանը սեպտեմբերի 2-ին ընդունել է 3 նոր որոշում: 

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2014 թվականի մայիսի 23-ին Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջեվ ստորագրված՝ «Սոցիալական պաշտպանության վարչարարության 2-րդ ծրագիր» ֆինանսավորման համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով: 

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2014 թվականի հունիսի 3-ին Բրյուսելում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Իտալիայի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև Լիբանանում Միավորված ազգերի ժամանակավոր ուժերի շրջանակներում համագործակցության և աջակցության մասին տեխնիկական համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով:

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2014 թվականի հունվարի 21-ին և 2014 թվականի հունիսի 11-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2011 թվականի մայիսի 30-ին ստորագրված՝ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր – ծրագիր 2» վարկային համաձայնագրում (հատուկ գործողություններ) փոփոխություն կատարելու մասին նամակ-համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով:

Աղբյուրը` www.concourt.am.