ՊԵԿ-Ը ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԱՍԸՆԹԱՑ Է ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

Պետական եկամուտների կոմիտեի «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը սեպտեմբերի 13-ից 14-ը կազմակերպում է «Հարկային օրենսդրության դրույթներ և կիրառման առանձնահատկություններ ԱԱՀ վճարող հարկ վճարողների համար» թեմայով դասընթաց:

Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում:

Դասընթացի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ ստորև կամ զանգահարելով 060 544 989, 060 544 951 հեռախոսահամարներով: Այս մասին հաղորդում են ՊԵԿ-ի պաշտոնական կայքից: