Ուսանողների բողոքի ակցիան տարկետման իրավունքի սահմանափակման դեմ շարունակվում է

Այսօր առավոտյան 09։30-ից ԵՊՀ-ի դիմաց շարունակվում է ուսանողների բողոքի ակցիան։ Արդեն 4-րդ օրն է, ինչ ուսանողները դասադուլ են անում՝ այդ կերպ պայքարելով, տարկետման իրավունքի սահմանափակման դեմ:

Այս պահին ուսանողները երթով  շրջում են ԵՊՀ ֆակուլտետների մասնաշենքերի մոտով, որից հետո ժամը 18։00-ին գնալու են ԱԺ-ի մոտ, որպեսզի մասնակցեն օրենքի նախագծի քննարկմանը։

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանի խոսքերով՝ իրենք պետք է ներկա գտնվեն այդ քննարկմանը և ներկայացնեն իրենց մտահոգությունները։