Նշանակվել են ՀՀ նոր դեսպաններ Իրաքում, Սիրիայում և ԱՄԷ-ում

ՀՀ նախագահ Արմնե Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել, որոնց համաձայն նշանակվել են նոր դեսպաններ․

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Հրաչյա ՓՈԼԱԴՅԱՆԻՆ նշանակել Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բաղդադ):

Տիգրան ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ նշանակել Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Դամասկոս):

Մհեր ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻՆ նշանակել Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աբու Դաբի):