Նիկոլ Փաշինյանն ընտրվեց վարչապետ

  1. Խորհրդարանի հատուկ նիստում այսօր Ազգային ժողովը ընտրեց  «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանին՝ կողմ  59 ձայնով, դեմ՝    42 :

Ինչպես մայիսի 1-ին կայացած վարչապետի ընտրություններում, այնպես էլ այսօր, առաջադրված միակ թեկնածուն ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանն էր։

Գրանցվել է 100 պատգամավոր, ինչը փաստում է, որ քվորումն ապահովվել է:

Հիշեցնենք, որ մայիսի 1-ին ՀՀ Ազգային ժողովում կայացած վարչապետի ընտրության ժամանակ  45 կողմ և 55 դեմ ձայներով Նիկոլ Փաշինյանը չէր ընտրվել ՀՀ վարչապետ: Հավելենք, որ ՀՀԿ խմբակցության անդամ Ֆելիքս Ցոլակյանը ևս կողմ էր քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, իսկ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը հրաժարվել էր քվեարկել: Նշենք, որ մայիսի 1-ից հետո շատ նախախարներ հրաժարվել էին իրենց պաշտոնից, ինչպես նաև ՀՀԿ-ական պատգամավորներ: