Այդ մասին հաղորդում է ՀՔԾ տեղեկատվական կենտրոնը:
Մասնավորապես, նախկին հարկադիր կատարող Գրիգոր Սարգսյանը նրանց տվել է իր ստորագրությամբ և ԴԱՀԿ կնիքով կնքված անդորրագրեր, սակայն գումարները ԴԱՀԿ ծառայության դեպոզիտ հաշվին չի վճարել, այլ պաշտոնեական դիրքն օգտագործելով` յուրացրել է:
Նախաքննական մարմինը հիմնավոր կասկածներ ունի, որ նախկին հարկադիր կատարող Գրիգոր Սարգսյանի գործողություններից հնարավոր է տուժած լինեն նաև այլ քաղաքացիներ, ովքեր կարող են դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայություն կամ զանգահարել 011 900 055 հեռախոսահամարով:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: