Մեծավան համայնքի ղեկավարը կասկածվում է գումար յուրացնելու մեջ

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ Լոռու մարզի Մեծավան համայնքի ղեկավարը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, 2013թ․ մի կնոջ ձևակերպել է որպես համայնքապետարանի հնոցապահ, մեկ ուրիշին՝ Մեծավանի մշակույթի կենտրոնի տնօրեն, իսկ 2017թ․ մի տղամարդու նույն կենտրոնում ձևակերպել է որպես դռնապան։ Նրանք աշխատանքի չեն հաճախել, բայց նրանց անվամբ աշխատավարձեր են դուրս գրվել, որը կազմել է 6 միլիոն 700 հազարից ավելի գումար։

Բացի այդ համայքնապետը սոցիալական օգնության ցուցակում ընդգրկել է բնակիչների, ովքեր այդ օգնությունը չեն ստացել։ Այս մասով յուրացումը կազմում է մոտ 280 հազար դրամ։ Դեպքերի հանգամանքները պարզվում են, քննությունը շարունակվում է։

Մանրամասները տեսանյութում՝