ՃՏՊ Խանջյան փողոցում. կան տուժածներ

Օգոստոսի 29-ին, ժամը 15:18-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խանջյան փողոցում` Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:

ԱԻՆ-ից հաղորդում են, որ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ բախվել են «Jeep Liberty» մակնիշի 51 ZS 555 (վարորդ` Մ. Հ.), «Nissan Teana» մակնիշի 71 GR 771 (վարորդ` Փ. Գ.), «Toyota Camry» մակնիշի 30 TT 006 (վարորդ` Կ. Ա.), «Toyota Camry» մակնիշի P582CT123 (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) պետհամարանիշերով և «ՎԱԶ 2107» մակնիշի առանց պետհամարանիշի (վարորդի տվյալերը չի հաջողվել ճշտել) ավտոմեքենաները:

«Toyota Camry» մակնիշի 30 TT 006 պետհամարանիշով ավտոմեքենայի ուղևոր՝ 2016 թ. ծնված Ա. Ա.-ը հոսպիտալացվել է «Սրբ. Աստվածամայր» ԲԿ, որտեղ, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել: