ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմը նոր ղեկավար ունի

Կառավարության որոշմամբ Սամվել Ամիրխանյանը նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի ղեկավար։
Գործադիրը լրացում է կատարել 2016թ. մարտի 10-ի որոշման մեջ, ըստ որի նախատեսվում է «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ նոր օրենք ընդունելու փոխարեն լրացումներ ու փոփոխություններ կատարել գործող օրենքում:
Կառավարությունը լրացումներ ու փոփոխություններ է կատարել նաև նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի ընդունմամբ պայմանավորված: