Հրդեհ աշխարհի ամենաբարձր երկնաքերներից մեկում

Խոշոր հրդեհ է բռնկվել աշխարհի ամենաբարձր երկնաքերներից  մեկում: Դուբայի  Torch Tower  79 հարկանի բնակելի երկնաքերը  գիշերն սկսել է այրվել։ Պատճառները դեռ հայտնի չեն։ Ի տարբերություն  այս շենքում նախորդ  հրդեհի, այս  անգամ հատուկ ծառայություններին հաջողվել է կանխել կրակի տարածումը։ Շենքի բնակիչներն արագ տարհանվել են և տեղավորվել հարևան երկաքերում։ Տուժածների մասին որևէ հաղորդում չկա։