ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նամակը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարին

Ombudsman-RAՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը նամակ է հղել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Նավի Փիլեյին` Ադրբեջանում գերեվարված ՀՀ քաղաքացիների նկատմամբ խոշտանգումերի և սպանությունների դեպքերի առնչությամբ և կոչ է արել վերջինիս` հանդես գալ Ադրբեջանի ապօրինի գործողությունները դատապարտող հայտարարությամբ:

ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը, մասնավորապես, անդրադարձել է 2014թ. օգոստոսի 7-ին Ադրբեջանում գերի ընկած և մեկ օր անց սպանված ՀՀ քաղաքացի Կարեն Պետրոսյանի դեպքին, ինչպես նաև` 2010թ. Ադրբեջանում գերության մեջ գտնվող քաղաքացիական անձ Մանվել Սարիբեկյանի սպանության և 2014թ. Ադրբեջանում խոշտանգվելու հետևանքով Մամիկոն Խոջոյանի մահվան դեպքերին: 

Նամակում Անդրեասյանը  գերագույն հանձնակատար Փիլեյի ուշադրությունն է հրավիրել նաև Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար Էլմիրա Սուլեյմանովայի լռությանը` Կարեն Պետրոսյանի սպանության փաստի առնչությամբ:

Նամակին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի պաշտոնական կայք-էջում: