ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախաձեռնությամբ՝ փետրվարի 9-ին հանրային հարթակում քննարկվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրներն ու վերահսկողության բարելավմանն ուղղված քայլերը, անդրադարձ է եղել նաև իրականացված աշխատանքներին ու հանրային սեկտորի հետ համագործակցության հնարավորություններին: Քննարկմանը մասնակցել են սպառողների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների, սննդամթերք արտադրողների միությունների, ինչպես նաև «Հետք» հետաքննող լրագրողներ ՀԿ-ի ներկայացուցիչներ, Ծառայության պատասխանատու պաշտոնյաներ:
Հասարակական սեկտորին են ներկայացվել «Հետք» էլեկտրոնային կայքում հրապարակված՝ թթվասերի փորձաքննության ցուցանիշների հիման վրա Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից կատարված վերահսկողության օպերատիվ արդյունքները, այն խնդիրները, որոնք բացահայտվել են կաթնամթերքի շուկայում և որոնք կարող էին հանգեցնել այդօրինակ խախտումների: Պետական վերահսկողության միջոցառումների շրջանակներում արձանագրվել են համակարգային մի շարք խնդիրներ, որոնք բնորոշ են գրեթե բոլոր արտադրողներին. կաթի մթերում առանց անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի, կաթի մթերման գործընթացի կազմակերպման, մնացորդային նյութերի, ինչպես նաև արտադրական պրոցեսների նկատմամբ ոչ պատշաճ փաստաթղթավորված և թերի հսկողություն (դիտարկումներ
Ամփոփ հաշվետվություն է ներկայացվել նաև 2017թ. վերահսկողության արդյունքների ու մեկնարկած ծրագրերի մասին:
Ներկաների կողմից դրական է գնահատվել հատկապես սպանդանոցային մորթի անցման ծրագրերի իրականացման ընթացքը, հաց-հացաբուլկեղեն և միս տեղափոխող տրանսպորտային միջոցներին սանիտարական անձնագրերի տրամադրման, ինչպես նաև մսի վաճառքի կետերի պայմանների բարելավման ցուցանիշները: Ծառայության պետը խոսել է նաև սննդի շղթայի օպերատոր
հանդիսացող արտադրություններում HACCP համակարգի ներդրման, լաբորատոր կարողությունների զարգացման, գյուղատնտեսական կենդանիների համարակալման, արտադրությունների ռեյթինգավորման, մոնիթորինգային ծրագրերի իրականացման մասին՝ շեշտելով, որ դրանք կապահովեն ոլորտի առավել վերահսկելիությունը, ՍԱՊԾ գործողությունների թափանցիկությունը և, որ ամենակարևորն է, կտան սննդամթերքի անվտանգության լրացուցիչ երաշխիքներ:
Հասարակական կազմակերպություների ներկայացուցիչների կողմից բարձրացվել են հարցեր սննդամթերքի մակնշման, հանրակրթական կառույցներում սննդի վերահսկողության արդյունավետ գործիքների մշակման ու մեխանիզմների ակտիվացման, սննդամթերքի կեղծումների դեմ համակարգային լուծումներ գտնելու մասին: Հնչել է առաջարկություն թիրախային ոլորտները հստակեցնելու, ռեսուրսները ճիշտ ու նպատակային բաշխելու, 2018թ. մոնիթորինգային ծրագրերում նոր ուղղություններ
ավելացնելու վերաբերյալ: Ծառայության պետը պատրաստակամություն է հայտնել համագործակցել ցանկացած ձևաչափով՝ ընդգծելով, որ միայն խնդիրն արձանագրելով դրանք լուծում չեն ստանալու. անհրաժեշտ է բացահայտել, թե շղթայի որ օղակում է առաջացել խախտումը, տալ համակարգային լուծումներ, ինչն էլ պահանջում է շահագրգիռ բոլոր կողմերի ներգրավվածությունն ու ջանքերը: Այս համատեքստում կարևորվել է հանրային ու պետական վերահսկողության մեկտեղումը՝ սպառողին առավելագույնս պաշտպանելու նպատակով: