Կենսաթոշակային ապահովության մասին պայմանագիր կմշակվի․ ԵԱՏՄ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիային կից Անդամ պետությունների աշխատողների սոցիալական ապահովության, կենսաթոշակային իրավունքների պահպանման, բժշկական օգնության տրամադրման ու մասնագիտական գործունեության հարցերով
խորհրդատվական կոմիտեն, որը ստեղծվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 27-ի № 36 որոշման հիման վրա
, Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների աշխատողների սոցիալական ապահովության, կենսաթոշակային իրավունքների պահպանման, բժշկական օգնության տրամադրման ու մասնագիտական գործունեության բնագավառում համաձայնեցված քաղաքականության իրականացման հարցերով խորհրդակցական մարմինն է: Կոմիտեի քաղաքականության նպատակն է Միության անդամ պետությունների կողմից աշխատողների  աշխատանքային գործունեության իրականացման հավասար պայմանների ձևավորումը:

Իրացնելով հիշյալ նպատակը՝ Կոմիտեի երրորդ նիստին քննարկվել են ԵԱՏՄ անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային, բժշկական ապահովության, աշխատանքային գործունեության ծավալման պետությունում կրթության հավաստման փաստաթղթերի ճանաչման, Միության քաղաքացիների համար մասնակից երկրների քաղաքացիական օդանավի թռիչքային անձնակազմում առանց որևէ սահմանափակումների աշխատելու հնարավորության հարցերը, ինչպես նաև անդամ պետությունների աշխատանքային օրենսդրության զարգացման հարցերը:

Նիստի ընթացքում քննարկվել է նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովության մասին պայմանագրի մշակման հարցը: Նման պայմանագրով քաղաքացիների համար կապահովվի հնարավորություն՝ առաջացնել, պահպանել և իրացնել կենսաթոշակային իրավունքը՝ Միության երկրներում աշխատելիս առաջացող:

«Հարցը շատ սուր է, սոցիալապես կարևոր, այն լայն քննարկվում է հանրության ու զանգվածային լրատվամիջոցների կողմից: Միության երկրներում կառավարական մակարդակով նման կարգի քննարկումները նպաստում են մի շարք խնդրահարույց ասպեկտների վերացմանը: Կենսաթոշակային ապահովության մասին պայմանագրի հետագա ընդունումը մեզ թույլ կտա աստիճանաբար շարժվել դեպի աշխատանքի միասնական շուկան, որտեղ հավասար պայմաններ են ստեղծվում մեր երկրների աշխատավորների համար»,–ընդգծել է ԵՏՀ նախարարը:

Կենսաթոշակային ոլորտի պայմանագրի ընդունումը հնարավոր է դարձնում եվրասիական ինտեգրացիոն միավորման հիմնարար ազատություններից մեկի` ԵԱՏՄ ցանկացած երկրում աշխատելու և կենսաթոշակի իրավունք ստանալու հնարավորության լիարժեք իրագործումը: Ենթադրվում է, որ պայմանագիրը կընդունվի 2018 թվականին:

Բացի այդ, Խորհրդատվական կոմիտեի նիստին քննարկվել են պայմանագրի նախագծի իրագործման մեխանիզմները:

Ինչպես հայտնել է ԵՏՀ Աշխատանքային միգրացիայի և սոցիալական պաշտպանության վարչության տնօրեն ու կոմիտեի պատասխանատու քարտուղար Պաիզա Սույումբաևան, Միության մասին պայմանագրով նախատեսված է ԵԱՏՄ պետությունների միջև  աշխատողներին ու նրանց ընտանիքների անդամներին պարտադիր բժշկական ապահովագրության (ՊԲԱ) շրջանակներում բժշկական օգնության տրամադրում այնպիսի պայմաններով, ինչպիսին տրամադրվում է աշխատանքային գործունեության ծավալման  երկիրն իր  քաղաքացիներին: Անդամ պետությունների` Ռուսաստանում օրինական կերպով աշխատող քաղաքացիներին 2017 թվականի հունվարի 1-ից տրվել է ՊԲԱ շրջանակներում բժշկական օգնության իրավունք: Ներկայումս ԵՏՀ-ն խորհրդակցություններ է անցկացնում ռուսական կողմի հետ ԵԱՏՄ երկրների` Ռուսաստանում գտնվող աշխատանքային միգրանտների ընտանիքների անդամներին բժշկական ապահովագրություն տրամադրելու հնարավորության մասին:

Նիստի ընթացքում քննարկվել են նաև հարցեր՝ կապված կրթության հավաստման այն փաստաթղթերի ճանաչման հետ, որոնք տրվում են անդամ պետությունների ուսումնական հաստատությունների կողմից քաղաքացիներին, որոնք ցանկանում են Միության մեկ այլ երկրում մանկավարժական, իրավաբանական, բժշկական կամ դեղագործական գործունեություն իրականացնել։ Քննարկվել են նաև առանց աշխատանքային գործունեության ծավալման պետության օրենսդրությամբ սահմանված` կրթության հավաստաման փաստաթղթերի ճանաչման ընթացակարգն անցնելու, ինչպես նաև գիտական աստիճանների ու գիտական կոչումների ճանաչման հետ կապված հրացեր:

Նիստի մասնակիցները հավանության են արժանացրել ԵՏՀ և Կենսաթոշակային ու սոցիալական հիմնադրամների միջազգային ասոցիացիայի (ԿՍՀՄԱ) միջև համագործակցության հուշագրի նախագիծը: ԿՍՀՄԱ-ը տարածաշրջանային ոչ կառավարական կազմակերպություն է, որը միավորում է հիմնականում ԱՊՀ և ԵԱՏՄ երկրների կենսաթոշակային հիմնադրամներն ու սոցիալական ապահովագրության հիմնադրամները: ԵՏՀ-ն դիտարկում է ԿՍՀՄԱ-ի հետ համագործակցությունը որպես սոցիալական ոլորտի փոխգործակցության առավել հեռանկարային ուղղություններից մեկը, որը նպաստում է ԵԱՏՄ աշխատանքային ռեսուրսների միասնական շուկայի հետագա զարգացմանը:

Խորհրդակցական կոմիտեի անդամների հավանությանն են արժանացել նաև ԵԱՏՄ անդամ պետությունների աշխատանքային օրենսդրության (մոդելային Աշխատանքային օրենսգրքի) հիմունքների մշակման սկզբունքները: Փաստաթուղթը նախապատրաստել է Արհմիությունների համընդհանուր համադաշնությունը` Միության երկրների սահմանադրությունների, աշխատանքային օրենսգրքերի ու միջազգային ակտերի վերլուծության հիման վրա, որոնք կանոնակարգում են աշխատանքի ու աշխատողների իրավունքների պաշտպանության բնագավառը:

Որոշում է ընդունվել Աշխատանքային օրենսդրության հիմունքների մշակման հարցերով աշխատանքային խումբ ստեղծելու մասին, որը լրացուցիչ առաջարկներ կմշակի այս փաստաթղթի նախապատրաստման վերաբերյալ: