Կառավարության կազմը մեծավմասամբ ձևավորվում է նրանցով, ովքեր քայլել են Նիկոլի հետ. Անահիտ Բախշյան

Երևանի «ԵԼՔ» խմբակցության անդամ Անահիտ Բախշյաննը հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ Կառավարության կազմը ձևավորվում է նրանցով, որվքեր քայլել են Նիկոլ Փաշինյանի հետ:

Նիկոլ Փաշինյան գրողն իր «Երկրի հակառակ երեսը» գրքի «Հեղափոխականի մահը» գլխում տալիս է իսկական հեղափոխականի բանաձևը՝ «հեղափոխության առաջնորդի համար բարձրագույն խնդիր պիտի լինի, գերնպատակ՝ երբեք չդառնալ այնպիսին, ինչի դեմ պայքարում է հեղափոխությունը:» Ինչպես նաև նա վստահեցնում է. «իսկական հեղափոխականը պետք է նմանվի Աստվածային ցասումի, որ գալիս է անսպասելի և հեռանում անսպասելի»:
Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ, իր թիմակիցների հետ մեր ժողովուրդը պայքարեց իշխանության կուսակցականացված համակարգի դեմ, սակայն այսօր Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության կազմը մեծավմասամբ ձևավորվում է միայն կուսակցական պատկանելիության սկզբունքով կամ նրանցով, ովքեր քայլել են Նիկոլի հետ՝ անկախ պրոֆեսիոնալ մակարդակից: Առկա է անհանդուրժող վերաբերմունք ցանկացած քննադատության նկատմամբ, որն անընդունելի է ու հիշեցնում է նախորդներին: