Խորենացի փողոցում կատարվել են ախտահարման աշխատանքներ

Խորենացի փողոցի մսի խանութների և հարակից տարածքների նկատմամբ հսկողությունը ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ուշադրության կենտրոնում է: ՍԱՊԾ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը հերթական ախտահանման աշխատանքներ է կատարել Երևանի ԳՈՒՄ-ի շուկայում՝ մսի տաղավարներին և խանութներին առընթեր մայթերին:

Մսի իրացման կետերի տարածքում ախտահանման աշխատանքներն ունեն պարբերական բնույթ, Ծառայությունը հետևում է, որ ապահովվեն  իրավական ակտերի պահանջներին համապատասխանող սանիտարահիգենիկ պայմաններ: Այս մասին հայտնում են ՀՀ ՍԱՊԾ-ից: