Լոռու մարզում աշակերտները նռնակ են գտել

Հունվարի 9-ին, ժամը 11:43-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ջրաշեն գյուղի միջնակարգ դպրոցի սանհանգույցի հարևանությամբ աշակերտները նռնակ են գտել:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության օպերատիվ և ՊՆ սակրավորների խմբերը: Պարզվել է, որ դպրոցի դրսի արտաքնոցի հարևանությամբ հայտնաբերվել է «G1» ձեռքի նռնակ:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, իսկ ՊՆ սակրավորական խումբը վնասազերծել է նռնակը և հանձնել ոստիկանության Սպիտակի բաժնի աշխատակիցներին: