Թունավորում շմոլ գազից

շմոլ

Դեկտեմբերի 1-ին, ժամը 3.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ իրենց մոտ են ընդունվել Դիմիտրով գյուղի բնակիչներ` 1980 թ. ծնված Հովհաննես Գ.-ն, 1986 թ. ծնված Անի Ե.-ն, 2013 թ. ծնված Էլեն Ե.-ն, 2011 թ. ծնված Լիլիթ Գ.-ն և 2005 թ. ծնված Վարազդատ Գ.-ն:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 2.30-ի սահմաններում, Հովհաննես Գ.-ն գազի բալոնը խողովակով միացրել է ջեռուցման կաթսային և առանց ծխատար խողովակի գործարկել, ինչի արդյունքում շմոլ գազի արտահոսք է տեղի ունեցել:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է քննություն: