«Ելք»-ը չի մասնակցելու ավագանու արտահերթ նիստին

«Ելք» դաշինքի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ իրենք կարեւորում են Երեւանի ավագանու ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունները, եւ նկատի ունենալով, որ 2017 թվականին կայացած ավագանու ընտրությունն երը ուղեկցվել են բազմաթիվ խախտումներով եւ բռնություններով, անհրաժեշտ են համարում ներկայիս ավագանու արձակումը եւ առաջիկայում արտահերթ ընտրությունների անցկացումը:

Հուլիսի 16-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում, ինչպես տեղեկացնում է մամուլի ծառայությունը, «Ելք» խմբակցությունը թեկնածու չի առաջադրելու եւ չի մասնակցելու ավագանու արտահերթ նիստին: