Գիրիշենն ընդդեմ Թուրքիայի

 Դիմումատուն՝ Դենիզ Գիրիշենն ազգությամբ թուրք է, ծնվել է 1979 թվականին և կալանավորված է Թուրքիայի Դիյարբեքիր նահանգում։ 

Գործը վերաբերում է Դիմումատուի դեմ հարուցված քրեական դատավարությանը՝ պետության սահմանադրական կարգուկանոնը խախտելու փորձի համար։ Դիմումատուին ձերբակալել են 2001 թվականի դեկտեմբերին՝ «Հեզբոլլահ» ապօրինի շարժման անդամ հանդիսանալու կասկածանքով: Նա խոստովանել է ոստիկանությանը, որ հանդիսանում է կազմակերպության անդամ, սակայն հետագայում հրաժարվել է իր տված ցուցմունքից և հայտարարում է, որ իրեն խոստովանություն անելու համար էլեկտրական ցնցումների միջոցով խոշտանգումների են ենթարկել։ Դիմումատուն կրկնել է իր հայտարարությունը նաև դատարանում։ Հիմք ընդունելով հայտարարության շարադրանքը՝ Դիմումատուն 2012 թվականի հունիսին ի վերջո դատապարտվեց ավելի քան 16 տարվա ազատազրկման՝ պետության սահմանադրական կարգը խախտելու փորձի համար։ Դատավճիռը կայացվեց 2014 թվականի հունիսին, իսկ ոստիկանության այն աշխատակիցները, որոնք ենթադրաբար վատ են վարվել Դիմումատուի հետ, այդպես էլ դատական հետապնդման չենթարկվեցին։

Դիմումատուն բողոքել է իր դատավարության  արդարացիության մասին, քանի որ նախաքննության փուլում իրեն փաստաբան չէին տրամադրել և քրեական դատավարությունը չափազանց երկարաժամկետ էր։ Դիմումատուն իր հայցի մեջ նշել է, որ տեղի է ունեցել  Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերի (արդար դատաքննություն և իրավական օգնության իրավունք) խախտում։

Այսպիսով, հետևյալ հիմքերի առկայությամբ դատարանը գտնում է բավարար՝  կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերի խախտումն արձանագրելու համար։ Դիմումատուի հայցի արդարացի փոխհատուցումը բավարարելու համար Թուրքիան վճարել է Գիրիշենին 7,500 եվրո արժողությամբ ոչ նյութական վնասի հատուցում՝ դատավարության երկար ժամկետի համար։