Գեղարքունիքի և Արմավիրի մարզպետները հրաժարական են տվել․ Լոռին սպասում է

Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ հրաժարական է տալիս՝ նկատի ունենալով Հ.Յ. Դաշնակցության 02.10.2018 թ. հայտարարությունն իր ներկայացուցիչներին ՀՀ կառավարությունից հետ կանչելու մասին։ 

Նույն կերպ՝ ֆեյսբուքյան էջում հրաժարականի մասին նշել է նաև Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը․ «Լինելով անկուսակցական՝ ԲՀԿ մանդատով նշանակվել եմ ՀՀ Արմավիրի մարզպետ:
Ելնելով երկրում ստեղծված քաղաքական իրավիճակից՝ այսօր աշխատանքից ազատման համապատասխան դիմում եմ ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին»։

Legalinfo.am-ին ԲՀԿ-ական և ՀՅԴ-ական մարզպետներից հաջողվեց կապվել Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանի հետ, որը խնդրեց զանգահարել ավելի ուշ, քանի որ այժմ խորհրդակցության է։ Ավելի ուշ Լոռու մարզպետարանի մամուլի ծառայությունից տեղեկացանք, որ մարզպետը սպասում է քաղաքական որոշման հրաժարական ներկայացնելու համար։