Բողոքի ակցիա կառավարության շենքի դիմաց

Այս պահին կառավարության շենքի մոտ հավաքել են բազմաթիվ մարդիկ, որոնք եկել են իրենց խնդիրները բարձրաձայնելու: Հավաքվածների թվում են նաև Նաիրիտի աշխատակիցները:

Քաղաքացիներին մոտեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հայտնեց, որ ժամանակ է հարկավոր բոլոր հարցերը կարգավորելու համար: Վերջինս նշեց, որ մարդիկ օգտվում են ազատ արտահայտելու իրենց իրավունքից և դա բնական երևույթ է:

«Մենք պետք է հասկանանք, որ բոլոր հարցերը միանգամից լուծելու տրամաբանություն չի կարող գործել, որովհետև, եթե մենք բոլոր հարցերը միանգամից փորձենք լուծել, մենք բոլոր հարցերի լուծումը միանգամից կձախողենք: Դրա համար մենք պետք է հերթով, հանգիստ, հանդարտ հասկանանք բոլոր հարցերը և հերթով զբաղվենք»,-ասաց նա:

Խոսելով «Սասնա ծռեր»-ի աջակիցների կողմից իրականացվող ակցիայի մասին Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ցանկացած ակցիայի վատն այն է, երբ ձևակերպված չէ, թե ում դեմ է արվում այդ ակցիան:

«Եթե որևէ մեկն ակնկալում է, որ ես պետք է մտնեմ և Քրեակատարողական հիմնարկի դռները բացեմ՝ դա ճիտ մոտեցում չէ: Կան ընթացակարգեր, կան մարմիններ, կան իրավիճակներ և բոլոր հարցերը կլուծվեն»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ այսօր պետք է տեղի ունենա նոր կառավարության առաջին նիստը: