Բիզնեսի 8 ներկայացուցիչներ ՊԵԿ-ի կողմից ստացան հավաստագիր

Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է խրախուսել պարտաճանաչ հարկ վճարողներին: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը սեպտեմբերի 7-ին «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է շնորհել 8 հարկ վճարողի: Դիմում ներկայացրած բիզնեսի 11 ներկայացուցիչներից 3-ը չեն համապատասխանել սահմանված չափանիշներին:Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊԵԿ-ի պաշտոնական կայքից

Տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 177 տնտեսվարող, որից 129-ի դիմումը բավարարվել է: Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում՝ «Հարկային տեղեկատվություն» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում:

 

ՑԱՆԿ
ՕՐԻՆԱՊԱՀ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ
1. «ԱՎԵՆԻՂ» ՍՊԸ 5. «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՄՈՍԿՎԱՅԻ Մ. Վ. ԼՈՄՈՆՈՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ» օտարերկրյա իրավաբանական անձի մասնաճյուղ
2. «ԲԱՐՁՐԱՎՈԼՏ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑԵՐ» ՓԲԸ 6. «ՄԻԼԼԵՆՆԻՈՒՄ» ՓԲԸ
3. «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ 7. «ՌՈՒԴԱՐՏ» ՍՊԸ
4. «ԻԶԻ ՔԱԲ» ՍՊԸ 8. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԲԸ