Արտահերթ զեկույց՝ «Աբովյան» ՔԿՀ-ում արձանագրված խնդիրների վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպանի կողմից հրապարակվել է «Քրեակատարողական համակարգում ազատությունից զրկված կանանց և անչափահասների իրավունքների ապահովման  վերաբերյալ» արտահերթ զեկույց:

Պաշտպանին հասցեագրված բողոքների քննարկման, ինչպես նաև մշտադիտարկման չհայտարարված այցերի արդյունքում արձանագրվել են խախտումներ: Զեկույցում տեղ գտած հարցերը հիմնականում վերաբերում են կանանց և անչափահասների բժշկական զննությանը, հոգեբանական աշխատանքներին, պահման պայմաններին, ինչպես նաև նրանց նկատմամբ վերաբերմունքին:

Հատուկ անդրադարձ է կատարվել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի անձնակազմի աշխատանքային պայմաններին ու նրանց սոցիալական ցածր երաշխիքներին:

Զեկույցում վեր հանված յուրաքանչյուր հարցի լուծման ուղղությամբ ներկայացվել են հստակ առաջարկներ՝ ներպետական և միջազգային չափանիշների մանրամասն վերլուծությամբ:

Արտահերթ հրապարակային զեկույցը` այստեղ: