«Արդարադատության մոնիթորինգ» Ծրագրի Վերստուգող հանձնաժողովի ամփոփիչ  նիստը

Սեպտեմբերի 19-ին տեղի ունեցավ «Արդարադատության մոնիթորինգ» Ծրագրի Վերստուգող հանձնաժողովի չորրորդ և վերջին  նիստը՝ Ռեդիսսոն Բլու հոթել հյուրանոցում:

Վերստուգող հանձնաժողովը քննարկեց Ծրագրի իրականացման կարգավիճակը երրորդ վեցամսյա ժամանակահատվածի համար և դրա արդյունքները, որոնք ներկայացրին Ծրագրի փորձագիտական խմբի ղեկավար Էրիկ Սվանիձեն և փորձագիտական խմբի ղեկավարի տեղակալ Լիանա Ղալթաղչյանը:     

Էրիկ Սվանիձեն ներկայացրեց Ծրագրի ընթացքում հրապարակված երկու հիմնական զեկույցները` «Արդարադատության ոլորտի վերաբերյալ հանրության կարիքները և ակնկալիքները Հայաստանում» և «Քրեակատարողական ոլորտում բողոքարկման կառուցակարգերը»: Պրն. Սվանիձեն ընդգծեց, որ «Արդարադատության ոլորտի վերաբերյալ հանրության կարիքները և ակնկալիքները Հայաստանում» զեկույցի վերջնական խմբագրումից հետո այն կվերահրատարակվի և հասանելի կլինի վերջինիս էլեկտրոնային տարբերակը: Նա նաև ներկայացրեց արդարադատության ոլորտի գործիչների համար անցկացվելիք առաջիկա վերապատրաստումները:       

Նիստին ներկա էին ներկայացուցիչներ ՀՀ Արդարադատության նախարարությունից (դատաիրավական ԾԻԳ տնօրեն Տաթևիկ Դավթյան), Հայաստանում ԵՄ պատվիրակությունից (Դավիթ Ավագյան), Գլխավոր դատախազությունից (Ալիսա Ամիրխանյան), Քննչական կոմիտեից (Անուշ Գասպարյան), Արդարադատության ակադեմիայից (Տիգրան Պողոսյան), Դատական դեպարտամենտից (Արմեն Հարությունյան), Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից (Մարիամ Անտոնյան) և Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոուպցիոն կենտրոնից (Հերիքնազ Տիգրանյան):