Ապօրինի ծառահատումներ «Արցախանտառ» ՊՈԱԿ-ում. Պետությանը պատճառած վնասը հասնում է 19 091 000 դրամի

Դեկտեմբերի 18-ին ԱՀ  բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարությունից նյութեր են ստացվել այն մասին, որ «Արցախանտառ» ՊՈԱԿ  Ստեփանակերտի մասնաճյուղի Տռնավազի անտառպետության 4-րդ պահաբաժնի «Ավտալ» կոչվող տեղամասում Մարտունու շրջանի  Մյուրիշեն գյուղի բնակիչ` 1991թ. ծնված Դ.Ա-ն, ապօրինի հատել է տարբեր տեսակի 2075 ծառ` պետությանը պատճառելով 19 091 000 դրամի նյութական վնաս: