Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 36 ՃՏՊ. 7 մարդ զոհվել է

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 24-ից 27-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 32 դեպքից բացահայտվել են 28-ը։ 

Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 4 և զենք-զինամթերքի առգրավման 1 դեպք։

Բացահայտվել է գողության 21, խարդախության 13, յուրացման 2, անձի առևանգման, ավազակային հարձակման, կողոպուտի, խուլիգանության, հարկերից խուսափելու և գույքի դիտավորությամբ ոչնչացման 1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 5 և մարմնական վնասվածք հասցնելու 3 դեպք:

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 36 պատահար, ինչի հետևանքով 7 մարդ զոհվել է, 55-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: