Այսօր «Երևանի Ռեդիսսոն Բլու հոթել» հյուրանոցում ներկայացվեց Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Արդարադատության մոնիթորինգ» ծրագրի արդյունքներն ու ձեռքբերումները:
Բացմանը Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Ն․ Գ․ Պյոտր Անտոնի Սվիտալսկին և ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ընդգծեցին Ծրագրի ձեռքբերումների կարևորությունը և փաստերի վրա հիմնված քաղաքականության իրականացման հարցում բազմաթիվ գործնական արդյունքների նշանակությունն արդարադատության համակարգում բարեփոխումների իրականացման համար:
Նախարար Դավիթ Հարությունյանն ընդգծեց, որ մոնիթորինգի արդյունքներն արժանահավատ ապացույցներ են ոլորտում քաղաքականության ձևավորման, ինչպես նաև դատաիրավական բարեփոխումների ընդհանուր քաղաքականության գործիքների հաջորդ փաթեթի մշակման համար:
Միջոցառման ընթացքում ներկայացվեց նաև նորաստեղծ առցանց հարթակն արդարադատության ոլորտում արտաքին աջակցության համակարգման համար:
Էրիկ Սվանիձեն նաև հավելեց, որ Ծրագրի շրջանակներում առաջարկություններ են ներկայացվել Արդարադատության ակադեմիայի և Փաստաբանների դպրոցի դասընթացների և նյութերի բարեփոխումների համար:
Պարոն Սվանիձեն խոսեց նաև Արմավիր քրեակատարողական հիմնարկում կատարված աուդիտի մասին, որը կատարվել էր քրեակատարողական համակարգում միջազգային պարտականությունների, այդ թվում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածով ամրագրված պարտականությունների կատարումը ստուգելու և դրանք բարելավելու համար: Ծրագիրն իր կարևոր ներդրումն է ունեցել քրեակատարողական ոլորտում բողոքարկման համակարգի հետագա բարեփոխման համար:
Ծրագրի փորձագիտական խմբի ղեկավարը շնորհակալություն հայտնեց ներկաներին և Ծրագրի շահառուներին համագործակցության և աջակցության համար:
Ծրագիրն իրականացվում էր Public Administration International (PAi)-ի (Միացյալ Թագավորություն) կողմից Եվրոպական սահմանադրական իրավունքի կենտրոնի (Հունաստան) և Ի ԷԼ ԷԼ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ (Հայաստան) հետ համատեղ մեկնարկել էր 2016 թվականի փետրվարին: